Կարևոր իրադարձություններ

Facebook-ը կփակի Huawei-ի մուտքը օգտատերերի անձնական տվյալներ

06 Հունիս, 2018 22:55
Facebook-ը կփակի Huawei-ի մուտքը օգտատերերի անձնական տվյալներ

Facebook ընկերությունը որոշել է այս շաբաթվա վերջին դադարեցնել Huawei-ի հետ գործընկերային համաձայնագրի գործողությունը , որը չինական ընկերությանը հնարավորություն է ընձեռում օգտվել համանուն սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալներից: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը:

Հրատարակությունը հղում է անում Facebook-ի ներկայացուցիչների հետ կայացած զրույցին, որի հրապարակումը նախատեսված է ընթացիկ շաբաթվա վերջին: Վերը նշված համաձայնությունը Huawei-ի հետ կնքվել Է 2010 թվականին եւ գործում էր մինչ այժմ: Lenovo, Oppo եւ TCL չինական ընկերությունների հետ ձեռք բերված համանման պայմանավորվածություններն ուժի մեջ են մնում:

New York Times թերթը հունիսի 3-ին հայտնել էր, որ Facebook ընկերությունը վերջին տասը տարում հեռախոսների, սմարթֆոնների եւ այլ էլեկտրոնային սարքերի՝ առնվազն 60 խոշորագույն արտադրողների հետ կնքել է համաձայնագրեր, որոնք մուտք են բացում դեպի այդ սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալներ: Այդ համաձայնագրերի մեծամասնությունը մինչ օրս գործում է:

Թերթի տեղեկություններով՝ այս գործընթացն սկսվել է, երբ Facebook-ը ջանում էր գերիշխող դիրք նվաճել սոցցանցերի շրջանում, եւ վերաբերել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը եւ Samsung-ը:

Ինչպես նշել է հրատարակությունը, կնքված համաձայնագրերը կասկածի տակ են դնում Մարկ Ցուկերբերգի ընկերության կողմից օգտատերերի տվյալների պաշտպանության սեփական կանոնների եւ ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի պահանջների կատարումը:

Մասնավորապես, սմարթֆոններ արտադրողներն ստացել են ոչ միայն սոցցանցերի օգտարերերի, այլեւ նրանց ընկերների տվյալներն ստանալու հնարավորություն, ընդ որում առանց վերջիններիս համաձայնության, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին