Կարևոր իրադարձություններ

Թրամփը մոռացել է «Աստված, պահպանիր Ամերիկան» օրհներգի բառերը

06 Հունիս, 2018 22:42
Թրամփը մոռացել է «Աստված, պահպանիր Ամերիկան» օրհներգի բառերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ հերթական զավեշտական դեպքն է տեղի ունեցել Սպիտակ տանը անցկացվող հայրենասիրական արարողության ժամանակ՝ գրում է life.ru-ն:

Միջոցառման ավարտին ԱՄՆ առաջնորդը, մոռանալով հիմնի բառերը, պարզապես փակում է բերանը, այնուհետև սկսում է անկանոն շարժումներով բացել-փակել բերանը՝ հայտնվելով անհարմար իրավիճակում:

Սա առաջին դեպքը չէ, որ Թրամփը իր հակառակորդներին առիթ է տալիս խոսելու իր թուլամտության մասին: Հայտնի դեպքերից է, որ նա դուրս է եկել օվալաձև սենյակից՝ մոռանալով ստորագրել փաստաթուղթը: Իսկ մի անգամ Սպիտակ տանը օրհներգի հնչելու ժամանակ նա մոռացել է ձեռքը սրտին դնել:

 

Լրահոս

Դիտել ավելին