Կարևոր իրադարձություններ

Եղիսաբեթ Երկրորդը թագավորական առանձնատուն է նվիրել արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին

06 Հունիս, 2018 22:35
Եղիսաբեթ Երկրորդը թագավորական առանձնատուն է նվիրել արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու արտասովոր հարսանեկան նվերը արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին վերջապես հայտնի է դարձել Միացյալ Թագավորությունում:

Միապետն իր թոռանն ու ԱՄՆ-ից նրա տիկնոջը նվիրել է միջնադարյան առանձնատուն՝ York Cottage-ը՝ Նորֆոլքի կոմսությունում Սանդրինգեմ թագավորական տիրույթում, որտեղ գտնվում է Նորին մեծության ամենասիրելի պալատներից մեկը: Տիրույթի ընդհանուր տարածքը 8 հազար հեկտար է՝ պալատին հարող 24 հեկտար այգով։

Նորապսակների նոր տունը կառուցվել էր Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Էդուարդ Յոթերորդ (1841-1910թթ.) թագավորի համար, որը 1893 թվականին այն հանձնել էր որդուն՝ ապագա թագավոր Գեորգ Հինգերորդին (1865-1936 թթ.):

Ներկայում արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն ապրում են Քենսինգթոնյան պալատի տարածքում գտնվող Նոթինգհեմյան առանձնատանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին