Կարևոր իրադարձություններ

Տղամարդը 2000 եվրո փոխհատուցում կստանա չվերթի հետաձգման պատճառով

06 Հունիս, 2018 21:50
Տղամարդը 2000 եվրո փոխհատուցում կստանա չվերթի հետաձգման պատճառով

Դատարանը Air Moldova ավիաընկերությանը պատվիրել է թռիչքի հետաձգման համար տղամարդուն վճարել 2 080 եվրո փոխհատուցում՝ գրում է yaizakon.com.ua-ը:

Մոլդովացին բողոք է ներկայացրել դեռ անցյալ տարվա սեպտեմբերին: Դատարանը որոշումն ընդունել է երեկ՝ հունիսի 5-ին: Տղամարդը կստանա 400 եվրո փոխհատուցում և թռիչքի հետաձգման համար տույժ`1680 եվրոյի չափով:

«Նրանք նույնիսկ ներողություն չխնդրեցին 8 ժամ ուշացման համար: Ես կոչ եմ անում ձեզ պայքարել ձեր իրավունքների համար»,- գրել է Իոն Անդրոնաքեն իր ֆեյսբուքյան էջում:

Պետք է նշել, որ ավիաընկերությունը պետք է վճարի նաև հայցվորի՝ իրավական օգնության, պետական տուրքի և դատական ծախսերի համար մուծած գումարները:

 

Լրահոս

Դիտել ավելին