Կարևոր իրադարձություններ

Երկրագնդի բնակիչները կարող են անզեն աչքով դիտել աստղերի բախումը

06 Հունիս, 2018 21:19
Երկրագնդի բնակիչները կարող են անզեն աչքով դիտել աստղերի բախումը

Գրեթե երկու հազար տարի առաջ Կարապի համաստեղությունում գտնվող երկու աստղերի բախումը հանգեցրել է նոր երկնային մարմնի ծնունդին:

Այդ իրադարձության արդյունքում առաջացած լույսի բռնկումը գրեթե հասել է մեր մոլորակին և իր ճանապարհը կավարտի մոտավորապես 2022թ.: Այս մասին հայտարարել է աստղագետ Լարի Մոլնարը: Փորձագետի կարծիքով՝ լայնամասշտաբ իրադարձության լուսային անդրադարձը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով՝ գրում է news.allcrimea.net-ը:

Նշվում է, որ իր պայծառությամբ լուսային բռնկումը համեմատելի կլինի  Բևեռային աստղի լույսի հետ: Գիշերային երկնքում լուսավորվող կետը, որ կհամապատասխանի աստղերի բախման վայրին, 10 հազար անգամ ավելի պայծառ կլինի, քան հիմա: Լարի Մոլնարը նշում է, որ դիտորդները հավանաբար կնկատեն տարբերությունը նույնիսկ առանց աստղադիտակների կամ այլ սարքավորումների:

 

Լրահոս

Դիտել ավելին