Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է զրահափոխադրիչ գողացած զինվորականին (տեսանյութ)

06 Հունիս, 2018 20:05
ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է զրահափոխադրիչ գողացած զինվորականին (տեսանյութ)

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում զինվորականը զրահափոխադրիչ է գողացել ու ձերբակալվել երկարատև հետապնդումից հետո: Այս մասին հայտնում է WWBT հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը ցուցադրել է արագընթաց ավտոմայրուղու, այնուհետև՝ Ռիչմոնդ քաղաքի փողոցներում իրականացված հետապնդումը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ արդյունքում զինվորականը ձերբակալվել է, սակայն ոստիկանությունը ստիպված էր էլեկտրաշոկեր կիրառել:

Նշվում է, որ տղամարդու գործողությունների դրդապատճառները դեռևս անհայտ են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին