Կարևոր իրադարձություններ

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար

06 Հունիս, 2018 19:05
Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար

Արցախի պետական նախարար է նշանակվել Գրիգորի Մարտիրոսյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ԱՀ ֆինանսների նախարարի պաշտոնը: 

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից: 

Ստորև ներկայացնում ենք Գրիգորի Մարտիրոսյանի կենսագրությունը:  2000-2005 թթ.-ին Մարտիրոսյանը աշխատել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ, 2005-2007 թթ.-ին աշխատել է Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ:   

2007 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ:  2008 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ:  2015 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: 

2017 թ.-ին նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար:

 

Լրահոս

Դիտել ավելին