Կարևոր իրադարձություններ

2 իրանցի սահմանապահ է զոհվել PKK-ի իրանական ճյուղի զինյալների հետ մարտերում

06 Հունիս, 2018 17:23
2 իրանցի սահմանապահ է զոհվել PKK-ի իրանական ճյուղի զինյալների հետ մարտերում

Իրանի Արևմտյան Ատրպատական քաղաքի Սերդեշտ քաղաքի մոտակայքում բախում է տեղի ունեցել իրանցի սահմանապահների և մի խումբ զինյալների միջև: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Պաշտոնական հայտարարության մեջ նշված չէ, թե հարձակում գործած «ահաբեկիչները» որ կազմակերպության անդամներ են: Բայց ըստ թուրքական «Milliyet» թերթի՝ հայտնի է, որ Սերդեշտի շրջակայքում նախկինում բազմիցս բախումներ են տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) իրանական ճյուղի՝ «Քուրդիստանի ազատ կյանք կուսակցություն» (PJAK) անդամների հետ:

Հաղորդվում է, որ բախման հետևանքով զոհվել է իրանցի սահմանապահ երկու զինվոր: Գրոհայինների շարքերում կան բազմաթիվ զոհեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին