Կարևոր իրադարձություններ

Աբովյանում 4 անձ է դանակահարվել, որոնցից 3-ը` ընտանիքի անդամներ

06 Հունիս, 2018 16:47
Աբովյանում 4 անձ է դանակահարվել, որոնցից 3-ը` ընտանիքի անդամներ

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի, ովքեր ստացած են եղել մարմնական վնասվածքներ: Այս մասին գրում է Shamshyan.com կայքը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Ռաֆիկ Ս-ն, ով ստացել է ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք վնասվածք, 55-ամյա Բաբկեն Ս-ն, ով ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք վնասվածք և 53-ամյա Անահիտ Ս-ն, ով ստացել է ձախ ձեռքի ծղիկոսկրի միջին 1/3-ի փակ կոտրվածք վնասվածք: Հիվանդանոցում վիրավորները իրավապահներին հայտնել են, որ վնասվածքները ստացել են իրենց անծանոթ քաղաքացու հետ իրենց բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին