Կարևոր իրադարձություններ

Ալիկ Սարգսյանը հրապուրված չէ նոր կառավարության ծրագրով, բայց կողմ կքվեարկի

06 Հունիս, 2018 16:23
Ալիկ Սարգսյանը հրապուրված չէ նոր կառավարության ծրագրով, բայց կողմ կքվեարկի

Պետք է աջակցել նոր կառավարությանը, որ իրենց խոստումներն իրականացնեն:Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ  հրապուրված չէ նոր կառավարության ծրագրով, բայց կողմ կքվեարկի։

Հարցին՝ եթե հրապուրված չէ, ինչո՞ւ է կողմ քվեարկում,  նա պատասխանեց. «Այն աստիճանի չէ հրապուրված լինել կամ չլինելը, որ ես դրան դեմ քվեարկեմ, մանր-մունր հարցեր կան, ես դրա մասին կարտահայտվեմ, մերոնք էլ կասեն, բայց դրանք շտկելի են, դրանք կառավարության ծրագրերում ներառելու հնարավորություն այս պահին կա։

Մի բան պետք է հասկանանք, ես կոնկրետ այդպես եմ մտածում, ինչու չէ՝ նաև կուսակցությունը, պետք է նպաստենք, որ որևէ ձախողում չլինի, գոնե մեր պատճառով հանկարծ չլինի»,-ասաց նա և նշեց, որ նորմալ կլինի, որ որոշ մարդիկ դեմ քվեարկեն, բայց հարկավոր է աջակցել և կողմ քվեարկել, որ կառավարության ծրագիրն ընդունվի, մարդիկ անցնեն իրենց գործողությունների, գործառույթների իրականացմանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին