Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    561,5
    569,5

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԱԾ պետը հրաժարական է ներկայացրել

06 Հունիս, 2018 15:47
Արցախի ԱԱԾ պետը հրաժարական է ներկայացրել

Արցախի Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ մասին հայտարարեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ իր հրաժարականի պատճառների մասին հրավիրված մամլո ասուլիսին։

Արշավիր Ղարամյանը կենսագրական տվյալները 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր


1965թ. 22 հուլիսի, ԼՂՀ Ասկերանի շրջան, գ. Ակնաղբյուր /Ղարաբուլաղ/

Կրթություն

1994 թ.- ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը
2004թ.- ավարտել է Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» բաժինը: 

Աշխատանքային գործունեություն


1982-1983թթ.- Ակնաղբյուրի կոլտնտեսություն՝ շարքային կոլտնտեսական
1989-1991թթ.- Ակնաղբյուրի կոլտնտեսություն՝ գլխավոր տնտեսագետ
1991-1992թթ.-կամավորական ջոկատի հրամանատար
1992-1996թթ.-ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ ՄՀԳ-ի հրամանատար
1996-1997թթ.- ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար
1997-1999թթ.- ԼՂՀ ՊԲ Ասկերանի ՊՇ հրամանատար
1999-2000թթ. -ԼՂՀ ՆԳՆ փոխնախարար
2000-2004թթ. - ԼՂՀ ՆԳՆ նախարարի 1-ին տեղակալ
2004-2007թթ.-ԼՂՀ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ
2007թ. հոլտեմբերի 1-ին նշանակվել է ԼՂՀ Ոստիկանության պետ
2007թ. դեկտեմբերի 19-ին ԼՂՀ Ազգային Ժողովի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազ
2013թ. դեկտեմբերի 26-ին ԼՂՀ Ազգային Ժողովի որոշմամբ կրկին նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազ:
2014թ. հոկտեմբերի 29-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն


Այլ տվյալներ



1984-1987թթ. - ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ՝ ռազմածովային նավատորմ /Խաղաղ օվկիանոս/
Զինվորական կոչում՝ «գեներալ-լեյտենանտ» 
Արժանացել է ԼՂՀ « Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը
Պարգևատրվել է «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշաններով, « Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», « Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», « Դրաստամատ Կանայան» և այլ մեդալներով:
Շնորհվել է «ՀՀ դատախազության պատվավոր աշխատող», « ՀՀ անվտանգության պատվավոր աշխատակից» պատվավոր կոչումներ, պարգևատրվել՝ «ՀՀ Դատախազության պատվավոր աշխատող», «Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կրծքանշաններով:


Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական:


Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին