Կարևոր իրադարձություններ

Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջի հետ. Արայիկ Հարությունյան (ուղիղ)

06 Հունիս, 2018 15:40
Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջի հետ. Արայիկ Հարությունյան (ուղիղ)

Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջի հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության արդեն նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը։

«Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջի հետ, ես մասնակցել եմ երկրում տնտեսական բարեփոխման քաղաքականությանը, համարում եմ, որ ստացվել է և այն հիմքերը, որ դրել ենք ապահովելու են տնտեսական աճի բարձր տեմպեր մեր երկրում»- ասաց նա։

Նրա խոսքով՝ հրաժարականի պատճառներից մեկը՝ երևի գլխավոր պատճառը, բարեփոխումներն են, քանի որ ինքը ղեկավարում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը և ինքը գնալու է՝ կատարելու այդ առաքելությունը:

«Այսօր ղեկավարում եմ կուսակցությունը, բայց պաշտոնս թույլ չի տալիս իրականացնել այն, ինչ ես ուզում եմ: Պառլամենտում այսօր ամենամեծ խմբակցությունը ունի մեր կուսակցությունը»,-ասաց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին