Կարևոր իրադարձություններ

Կառավարության ծրագիրը որպես նպատակների հուշագիր եմ դիտարկում․ Գևորգ Կոստանյան

06 Հունիս, 2018 14:27
Կառավարության ծրագիրը որպես նպատակների հուշագիր եմ դիտարկում․ Գևորգ Կոստանյան

Կառավարության ծրագիրը որպես նպատակների հուշագիր եմ դիտարկում։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

«Կառավարության գործունեության ծրագիրը, որը ներկայացվել է, ես դիտարկում եմ իրավական տեսակետից, եթե ընդհանուր բնութագիր տամ, միջազգային իրավունքում մի լավ տերմին կա՝ memorandum of understanding, այսինքն՝ նպատակների հուշագիր»,- նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ կառավարության ծրագիրը ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական փաստաթուղթ է:

«Եթե կառավարության գործունեության ծրագիրն ընդհանուր բնորոշենք, դա պայմանագիր է կառավարության և Ազգային ժողովի միջև, պայմանագիր է կառավարության և ժողովրդի միջև: Այսինքն՝ կառավարության գործունեության ծրագրի իմաստը հետևյալում է՝ կառավարությունը խորհրդարանին, հետևաբար նաև ժողովրդին ցույց է տալիս, թե ինքը ինչ է պատրաստվում կատարել և ինչպես»,- ասաց Կոստանյանը։

Գևորգ Կոստանյանը հավելեց, որ նպատակների իրագործման մեթոդիկա, կոնկրետ քայլերի հաջորդականություն ծրագրում չի տեսել։

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին