Կարևոր իրադարձություններ

Հարգանքի տուրք՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին

06 Հունիս, 2018 14:18
Հարգանքի տուրք՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին

Ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակի առիթով Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և Երևանի քաղաքապետի անունից ծաղկեպսակ դրել մեծ երաժշտի շիրիմին:

Աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով պանթեոն են այցելել նաև «Արամ Խաչատրյան» ամենամյա փառատոնի մասնակիցները, ինչպես նաև բազմաթիվ արվեստագետներ և երաժշտասերներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին