Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ֆինանսական համակարգի կայունության առումով կարելի է համարել օրինակելի․ ԱՄՀ ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանին

06 Հունիս, 2018 14:13
Հայաստանը ֆինանսական համակարգի կայունության առումով կարելի է համարել օրինակելի․ ԱՄՀ ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային: 
Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի և միջոցների ծախսման արդյունավետության, ինչպես նաև ֆինանսական ոլորտում կարգապահության բարձրացումը: 

ԱՄՀ մշտական ներկայացուցիչը վարչապետին է ներկայացրել հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Յուլիա Ուստյուգովան վստահություն է հայտնել, որ նոր կառավարության հետ համատեղ ԱՄՀ-ն կկարողանա արդյունավետ կերպով նպաստել Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

ԱՄՀ մշտական ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը և ընդգծել, որ մեր երկիրն այս առումով կարելի է համարել օրինակելի:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության ծրագրով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հարկային և մաքսային վարչարարության բարելավման, կենսաթոշակային համակարգի ուղղությամբ նախատեսվող բարեփոխումների, ինչպես նաև երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին