Կարևոր իրադարձություններ

ՃՈ-ում շարային ստուգատես է անցկացվել (լուսանկարներ)

06 Հունիս, 2018 13:43
ՃՈ-ում շարային ստուգատես է անցկացվել (լուսանկարներ)

Հունիսի 6-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակում և ուղեկցող վաշտում ամառային համազգեստի անցնելու կապակցությամբ անցկացվել է շարային հերթական ստուգատես:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանը ստուգել են անձնակազմի շարային կեցվածքը, համազգեստի կոկիկությունը, տեսախցիկների առկայությունն ու սարքինությունը, անհրաժեշտ փաստաթղթերը, ծառայողական մեքենաների տեխնիկական վիճակը: 

Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը ցուցումներ ու հանձնարարականներ է տվել անձնակազմին թերությունները վերացնելու համար: 

Ստուգատեսից հետո ճանապարհային ոստիկաններն անցել են իրենց ծառայությանը:

Մարզերում նույնպես ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի վաշտերում և ենթակա ստորաբաժանումներում անցկացվում են շարային ստուգատեսներ:





 

Լրահոս

Դիտել ավելին