Կարևոր իրադարձություններ

Թուրքական ակումբը ՈւԵՖԱ-ին կվճարի 6 միլիոն դոլար տուգանք

06 Հունիս, 2018 13:37
Թուրքական ակումբը ՈւԵՖԱ-ին կվճարի 6 միլիոն դոլար տուգանք

Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը համաձայնության է եկել ՈւԵՖԱ-ի հետ` 2016 թվականին կատարած խախտումների համար վճարվելիք տույժի հարցում, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ ակումբի և ՈւԵՖԱ-ի միջև կնքված համաձայնության` «Գալաթասարայ»-ը կվճարի 6 միլիոն եվրո տուգանք: Ընդ որում` 2,5 միլիոնը վճարվելու է կանխիկ:

Բացի այդ, սահմանվել է նաև, որ Չեմպիոնների լիգայի հայտացուցակում 25-ի փոխարեն կընդգրկվի ակումբի 21 ֆուտբոլիստ:

Նշենք, որ  2016 թվականին ՈւԵՖԱ-ն պատիժ էր սահմանել թուրքական «Գալաթասարայ» ակումբի հանդեպ ֆինանսական ֆեյր-փլեյի դրույթները խախտելու համար: Ակումբը 1 տարով զրկվել էր եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին