Կարևոր իրադարձություններ

Բարձրագույն դատական խորհուրդն ակտիվ գործունեություն է իրականացնում իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում. ԲԴԽ անդամ

06 Հունիս, 2018 13:06
Բարձրագույն դատական խորհուրդն ակտիվ գործունեություն է իրականացնում իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում. ԲԴԽ անդամ

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը՝ ի պատասխան  «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված հոդվածի, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև:

«Բարձրագույն դատական խորհուրդն ակտիվ գործունեություն է իրականացնում իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում: Չենք բացառում, որ որոշ մարդիկ դեռևս իներցիոն մտածողությամբ կամ նախկին «ավանդույթները» մերժելուն դիմակայելու պատճառով կարող են այլ սպասելիքներ ունենալ:

Իմ դերակատարությունը Խորհրդում որևէ չափով չի առանձնանում մնացած բոլոր անդամների, իմ հարգարժան գործընկերների դերակատարությունից, և Խորհրդի ներսում հակադրություններ հրահրելու անառողջ փորձերն անիմաստ են:

Բացարձակապես իրականությանը չի համապատասխանում նաև այն «տեղեկատվությունը», թե «որոշել են Արդարադատության ակադեմիան ավարտած և ամենաբարձր միա­վորներ ստացածներին դատավորներ չնշանակել»:

Նման որոշում կամ մտադրություն գոյու­թյուն չունի:

Խորհուրդ կտայինք այսուհետ ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող նյութերի հրապարակումից՝ հարգելով նաև քաղաքացիների օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին