Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

06 Հունիս, 2018 11:48
Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Հունիսի 5-ին Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հրթիռակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների դիրքերը, հայտնում է ermenihaber.am-ը։

Հրթիռակոծվել են մասնավորապես Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Հաքուրք, Գարա, Մեթինա, Զափ, Ավաշին-Բասյան շրջանները։ Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 6 զինյալ, իսկ ոչնչացվել 16 թիրախ։

Նախորդ օրը հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Իրաք են ներխուժել նաև Թուրքիայի զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումներ։ Դրան զուգահեռ Թուրքիայի նախագահը, ինչպես նաև այլ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել էին, որ իրենց զինված ուժերը ցանկացած պահի կարող են մտնել Քանդիլ, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան։

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ PKK-ն հիմնադրվել է 1978թ. նոյեմբերի 27-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում: Կուսակցության հիմնադիրը Աբդուլլահ Օջալանն է: Նա այժմ ցմահ ազատազրկված է Թուրքիայի Իմրալը կղզու բանտում։  

 

Լրահոս

Դիտել ավելին