Կարևոր իրադարձություններ

Գորիսի ՔԿՀ-ում 53-ամյա կալանավորը փորձել է ինքնասպան լինել. նա պահանջել է ՀՀ-ում Վրաստանի հյուպատոսին

06 Հունիս, 2018 10:20
Գորիսի ՔԿՀ-ում 53-ամյա կալանավորը փորձել է ինքնասպան լինել. նա պահանջել է ՀՀ-ում Վրաստանի հյուպատոսին

ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Գորիս ՔԿՀ-ի թիվ 28 խցում պահվող, ժամանակավորապես կալանավորված, Հրազդանի բնակիչ, 53-ամյա Կոբա Նարմանիան ածելիով ինքնավնասում է կատարել աջ և ձախ ձեռքերի նախաբազուկների շրջանում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բանտի աշխատակիցներն ու բուժակը կարողացել են փրկել նրա կյանքը, սակայն նա հայտարարել է, որ չի ցանկանում, որ իրեն արտահանձնեն Ղրղզստանի Հանրապետության իրավապահներին։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա պահանջել է հանդիպում՝ Հայաստանում Վրաստանի հյուպատոսի հետ։

Նարմանիան մեղադրվում է Ղրղզստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 166 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Փաստի առթիվ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հրմնարկում նյութեր են նախապատրաստվում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին