Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում, որին հետևել են հետցնցումներ. այն զգացվել է նաև Գյումրիում և Բավրայում

06 Հունիս, 2018 09:48
Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում, որին հետևել են հետցնցումներ. այն զգացվել է նաև Գյումրիում և Բավրայում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 եւ արեւելյան երկայնության 43.780 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա գյուղից 11 կմ հարավ-արեւմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Բավրա գյուղում՝ 3-4 բալ, Գյումրի քաղաքում` 2-3 բալ:

 

Լրահոս

Դիտել ավելին