Կարևոր իրադարձություններ

Աշխատակազմի ղեկավարը 31 միլիոնով բազմաբնակարան շենք է գնել. «Փաստ»

06 Հունիս, 2018 09:11
Աշխատակազմի ղեկավարը 31 միլիոնով բազմաբնակարան շենք է գնել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը

Համաձայն հայտարարագրի՝ Գրիգորյանը նախորդ տարի երկու նոր անշարժ գույք է ձեռք բերել՝ ավտոտնակ ու բազմաբնակարան բնակելի շենք: Մինչ այդ պաշտոնյան արդեն իսկ ունեցել է մեկ բնակարան և երկու հողամաս:

Ավտոտնակը գնվել է 1 միլիոն 710 հազար դրամով, իսկ բազմաբնակարան շենքը՝ մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը, 31 միլիոն 134 հազար դրամով:

Բանկային հաշիվներին որպես դրամական միջոցներ ունեցել է չորս տարբեր արժույթներով արտահայտված գումար: Այսպես, 2017 թ. վերջին նա ունեցել է 16 միլիոն 800 հազար դրամ, 28 հազար 500 ԱՄՆ դոլար, 7200 եվրո ու 124 հազար ռուսական ռուբլի: Ի դեպ, տարեսկզբին ունեցել է նաև 1500 վրաական լարի, որն ամբողջությամբ ծախսվել է: Տարեկան եկամուտները կազմել են 8 միլիոն 211 հազար դրամ, որից 44 հազար դրամը ստացված փոխառություններ են, իսկ մնացածը՝ աշխատավարձ»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին