Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործը նոր թափ է ստացել. Փորձաքննությունները հասել են արտերկիր. «Ժողովուրդ»

06 Հունիս, 2018 09:08
Մարտի 1-ի գործը նոր թափ է ստացել. Փորձաքննությունները հասել են արտերկիր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործի նախաքննությունը թավշյա հեղափոխությունից հետո նոր թափ է ստացել. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր փորձաքննություններ են նշանակվել, ընդ որում, ոչ միայն ՀՀ-ում, այլև արտերկրում:

«Հաշվի առնելով, որ մարտի 1-ի գործով նախկին փորձաքննությունները կատարվել են շուրջ 10 տարի առաջ, և այդ ժամանակահատվածում զարգացել են գիտատեխնիկական միջոցներն ու մեթոդները, ի հայտ են եկել փորձաքննությունների անցկացման նոր եղանակներ, ուստի մի շարք փորձաքնությունների ընթացքում օգտագործվող նոր սարքավորումների կիրառմամբ հետազոտություների անցկացման հարցը պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել փորձագիտական հիմնարկներ, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` տեղեկացրել են ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, որ մինչև թավշյա հեղափոխության հաղթանակն էլ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականով ՀՔԾ-ն սկսել էր ուսումնասիրել նախկին Փաստահավաք խմբի զեկույցը մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին