Կարևոր իրադարձություններ

Ալավերդիում դաժան ծեծի է ենթարկվել Վահագն Աբգարյանի գործով անց­նող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանը․ «Ժամանակ»

06 Հունիս, 2018 08:57
Ալավերդիում դաժան ծեծի է ենթարկվել Վահագն Աբգարյանի գործով անց­նող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ալավերդիում դաժան ծեծի է ենթարկվել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործով անց­նող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանը: Նա իրեն շատ լկտի է պահել, եղել է ալ­կոհոլի ազդեցության տակ: Դեռևս չպարզված հանգամանքներում ծագած վիճաբանությունը թե­ժացել է, վերածել ծեծկռտուքի: 

Արդյունքում Արկոն դաժան ծեծի է ենթարկվել, նրան ծեծողներն անգամ ցանկացել են նետել Դեբեդ գետը: 

Հիշեցնենք, որ Արկոն մեղադրվում էր Ալավերդցի Վահագի գործով: Նա կալանավորվեց, սակայն Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք տալու արդյունքում հայտնվեց ազատության մեջ, և նրան առաջադրված մեղադրանքը կարճվեց»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին