Կարևոր իրադարձություններ

«Այդ երեխաները մեղավոր չեն, որ այստեղ մեկը կասկածում է նախորդներին». «Փաստ»

06 Հունիս, 2018 08:38
«Այդ երեխաները մեղավոր չեն, որ այստեղ մեկը կասկածում է նախորդներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ Հայաստան», «Արի տուն», «Ամառային ճամբար» ծրագրերի հետաձգման մասին: Բացի այդ, նա նշված ծրագրերի ծախսերի առումով որոշ կասկածներ հայտնեց: Նախարարի կողմից բարձրացված կասկածների շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանից:

 

«Ցանկացած գործողություն, որն արվում է, կարելի է կասկածել: Եթե կասկածներ կան, կարելի է աուդիտ անել և շատ բաներ պարզել: Մանավանդ, որ նախարարը չասաց, որ հարյուր տոկոսով վստահ է: Ասաց, որ դա ավելի շատ կարծիք է, որը հետագաոր դա ավելի շատ կարծիք է, որը հետագա­ յում ճշտման կարիք ունի: Համենայն դեպս, ես մի փոքր ափսոսում եմ: Ճիշտ է, ասվեց, որ ժամանակավոր է կասեցվում, բայց, այդուհանդերձ, օրինակ`«Արի տունը»–ը, թեկուզև ժամանակավորապես, բայց չպետք է կասեցվեր: Մանավանդ, որ շատ երեխաներ արդեն տոմսերն առած սպասում են: Այդ երեխաները մեղավոր չեն, որ այստեղ որևէ մեկը կասկածում է նախորդ աշխատողներին: «Արի տուն» ծրագրի սննդի առումով 4000 դրամի օրինակ են բերել: Իրականում 4000 դրամի մասին խոսք լինել չի կարող: «Արի տուն» ծրագրի դեպքում խոսքը 2100 դրամի մասին է, որը շատ նորմալ է: Մեզ նույնիսկ քննադատել են, թե ինչո՞ւ ավելի ճոխ չեք անում: Բայց նորմալ սնունդ է տրվել, և չեմ կարծում, թե «Արի տուն» ծրագրի երեխաները դժգոհ են եղել: Անգամ, եթե կասկածում են, ապա այդ կասկածը ծրագիրը կասեցնելու հիմք չպետք է տար: Ես ողջունում եմ նախարարին` բնական է, պետք է աուդիտ էլ անի, բայց այսպես ամեն ինչի վրա համատարած կասկած սփռել ու ծրագիրը հետաձգել… Ես ափսոսում եմ: Եթե ասուլիս են անում, պետք է հստակ լինեն: Պետք չէ սևացնել նախորդների աշխատանքը: Ես նման ասուլիս չէի անի»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց նախկին պաշտոնյան: 

Նա շեշտեց, որ եթե խոսվում է կոնկրետ «Արի տուն» ծրագրի մասին, ապա պետք է հստակ ասել, որ 2100 դրամ է ծախսվել սննդի վրա. «Հաշվի ենք առել երեխաների տարիքը, մի քիչ կոպիտ եմ ասում, բայց հաշվի ենք առել նաև «ստամոքսը»: Իսկ երբ ԱԱՀ–ն հանում ես, այդքան մեծ գումար չի լինում`1800 դրամ է կազմում: Իսկ ինչ վերաբերում է «Իմ Հայաստան», «Ամառային ճամբար» ծրագրերին, որին նաև տարիքով մարդիկ են մասնակցել, այդ գումարն ավելի մեծ է եղել: Ճիշտ է, նախարարն ասաց, որ թվերն օրինակ է բերում, բայց օրինակն էլ պետք է այնպես բերել, որ հստակություն մտցվի ու մարդիկ իրենց կարծիքներում կամ կասկածներում ավելորդ ծայրահեղությունների մեջ չընկնեն»:

Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ չի վիճարկում դիրքորոշումները, բայց միևնույն ժամանակ ընդգծեց. «Գոնե այնպես ենք արել, որ հայրենիքից գոհ գնան: Նայած, թե յուրաքանչյուր գործողության ինչ տեսանկյունից ես նայում: Կարելի է և՛ արդարացնել, և՛ պախարակել»:

Նախարարը նաև տրանսպորտի ծախսն էր կասկածելի համարել ու նշել, որ «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին հյուրանոցից մինչև պետհամալսարան երկկողմանի տեղափոխելու համար նախարարությունը վճարել է 1300 դրամ, այնինչ նշված կետերի հեռավորությունը չի գերազանցել անգամ 1.5 կմ–ը։

Անդրադառնալով հայտարարությանը` մեր զրուցակիցը նշեց. «Իրականում մենք համալսարանից տարել ենք պտույտների: Մենք այսօր չենք կարող մանրանալ ու ասել, թե ուր ենք տարել, բայց եղել են նաև դեպքեր, որ խումբը խնդրել է տանել այսինչ տեղը, օրինակ` Էջմիածին: Այնպես որ` միշտ կարելի է արտաքնապես մեծ կասկած առաջացնել, բայց խորանալ ու տեսնել, որ գործողությունները եղել են տրամաբանության սահմաններում: Ես խաղաղ իշխանափոխությունը ողջունողներից մեկն եմ, բայց դա չի նշանակում, որ ծրագրերի իրականացման շարունակականությունը պետք է խախտվի: Ես շատ եմ ափսոսում, որ ծրագրերի շարունակականությունը խախտվում է կամ շեղվում: Սփյուռքի համար ամենևին էական չէ, թե ով ում է կասկածում` ծրագրերը պետք է շարունակվեն: Մենք Սփյուռքի հետ գործ ունենք: Բայց հիմա թացն ու չորը լրիվ խառնվեց իրար: «Արի տունը» մեր, այսպես ասած, երեխան է եղել: Տարիների ընթացքում փայփայել ենք, զարգացրել, այն մոտեցրել է երիտասարդությանը, Հայաստանն ու Սփյուռքը: Մեկ–մեկ էլ քննադատում են ու ասում` ի՞նչ ծրագիր է, գալիս ու գնում են, պետք է գային ու մնային: Բայց այն հայրենաճանաչության ծրագիր է և ծառայել է իր նպատակին: Ծրագիրը պետք է շարունակական լինի, իսկ աուդիտը, այո՛, պետք է անել, բայց ոչ հետաձգել ծրագիրը»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին