Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը հարմար թեկնածու չէր գտնում, դա է Մկրտումյանի երկարակեցության պատճառը․ «Հրապարակ»

06 Հունիս, 2018 08:22
 Սերժ Սարգսյանը հարմար թեկնածու չէր գտնում, դա է Մկրտումյանի երկարակեցության պատճառը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխելու մասին խոսակցություններ կային վերջին բոլոր տարիներին։ Ասում էին՝ Սերժ Սարգսյանը հարմար թեկնածու չի գտնում, դա է Մկրտումյանի երկարակեցության պատճառը։ Երեկ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է նշանակում անի այս կարեւոր պաշտոնում։ Բայց Հայաստանում նման նշանակումները, ըստ ընդունված ավանդույթի,  համաձայնեցվում են գործադիր իշխանության հետ։ Ում կնշանակեն վճռաբեկի նախագահ, դեռ պարզ չէ։ Առայսօր կային 2-ի՝ վճռաբեկի քաղաքացիական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի եւ նույն պալատի դատավոր Գոռ Հակոբյանի թեկնածությունները»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին