Կարևոր իրադարձություններ

Դատավորների շրջանում դժգոհություն է հասունանում ԲԴԽ-ից. «Հրապարակ»

06 Հունիս, 2018 08:11
Դատավորների շրջանում դժգոհություն է հասունանում ԲԴԽ-ից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դատավորների շրջանում դժգոհություն է հասունանում ԲԴԽ-ից: Նրանք նշում են, որ ԲԴԽ-ն իրենց պատժող, վերահսկողի դեր է ստանձնել, որեւէ բան չեն քննարկում, աջակցում: Միաժամանակ նշում են, որ թավշյա հեղափոխության արդյունքում Գագիկ Հարությունյանի դիրքերը մի քիչ թուլացել են, փոխարենը այժմ ակտիվություն է ցուցաբերում ԲԴԽ-ի փաստաբան անդամ Հայկ Հովհաննիսյանը: Նա ժողովների ժամանակ բավականին ակտիվ է, վիճում է, փորձում ընդդիմություն ստեղծել ԲԴԽ-ում եւ ՀՀԿ-ի հովանավորյալ անդամներին ճնշել: ԲԴԽ-ի շուրջ դժգոհություն է հասունացել նաեւ՝ կապված Արդարադատության ակադեմիան ավարտած եւ ամենաբարձր միավորներ հավաքած թեկնածուներին դատավոր չնշանակելու հետ: Որոշել են ամենաբարձր միավորներ  ստացածներին չնշանակել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին