Կարևոր իրադարձություններ

Շավարշ Կարապետյանը պարգևատրվել է «Փառքի խաչ Նոյ» շքանշանով

06 Հունիս, 2018 00:03
Շավարշ Կարապետյանը պարգևատրվել է «Փառքի խաչ Նոյ» շքանշանով

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, «Փառքի խաչ Նոյ» շքանշան է հանձնել հանրահայտ լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստկավոր վարպետ Շավարշ Կարապետյանին:

Ինչպես տեղեկացնում է РУСАРМИНФО-ն, պարգևատրման արարողությունը կայացել է Ռուսաստանի ՀՀ դեսպանատանը՝ Շավարշ Կարապետյանի 65-ամյակի առթիվ:

Աշխարհի 17-ակի չեմպիոն և աշխարհի 11-ակի ռեկորդակիր սուզորդը, ով 1976 թվականին 20 մարդու կյանք է փրկել Երևանյան լիճն ընկած ավտոբուսի ուղևորներից, պարգևատրման արարողության ավարտին շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին բարձր պարգևի համար և բարգավաճում մաղթել հայրենիքին:

Շավարշ Կարապետյանը Սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահն է, պարգևատրվել է Ռուսաստանի «Պատվո նշան» մեդալով, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի «Արդար խաղ» պատվո շքանշանով:

 

Լրահոս

Դիտել ավելին