Կարևոր իրադարձություններ

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

05 Հունիս, 2018 23:37
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․հունիսի 6-ին ժամը 08։00-21։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Սպանդարյան, Հրազդանի, Նալբանդյան, Սյունյաց, Կարմիր Բանակի, Շահումյան, Սայաթ-Նովայի, Ելենովկայի, Պռոշյան, Մյասնիկյան, Աբովյան, Չարենցի, Շինարարների, Օրբելի, Ձկնորսների, Գործարանային, Աշոտ-Երկաթի, Գեղամա, Իսահակյան փողոցների, Լճափնյա, Օրենգո թաղամասերի և Վարսեր գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին