Կարևոր իրադարձություններ

Արքայազն Ջորջի համար թիկնապահներ են վարձել ահաբեկչական հարձակման սպառնալիքի պատճառով

05 Հունիս, 2018 22:23
Արքայազն Ջորջի համար թիկնապահներ են վարձել ահաբեկչական հարձակման սպառնալիքի պատճառով

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդու՝ Ջորջի համար ուժեղացված անվտանգություն են սահմանել՝ տեղեկացնում է TMZ-ը:

Նման որոշման պատճառը արքայական գահի ժառանգորդի վրա ահաբեկչական հարձակման սպառնալիքն է: Բանն այն է, որ մի քանի օր առաջ 32-ամյա Հուսեյն Ռաշիդը Telegram-ում տեղեկություն էր հրապարակել արքայազն Ջորջի մասին, որպեսզի ջիհադիստներին դրդի ահաբեկչություն իրականացնել:

gettyimages-843783962

Հուսեյնը տեղադրել էր ահաբեկչի ուրվանկարը արքայազն Ջորջի կողքին և մեկնաբանել, որ թագավորական ընտանիքը «միայնակ չի մնա»: Տղամարդը ձերբակալվել է և իրեն մեղավոր է ճանաչել արքայազնի վրա հարձակում իրականացնելու մտադրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին