Կարևոր իրադարձություններ

Կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական

05 Հունիս, 2018 21:47
Կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական

Կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը, նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական:

Նորանշանակ խորհրդականը hayastan24.com-ի հետ զրույցում հետագա անելիքների և ծրագրերի մասին մանրամասներ ասել դեռ չցանկացավ, սակայն նշեց, որ այս պահին թե՛ ինքը և թե՛ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու նախարարության մյուս աշխատակիցները զբաղված են իրավիճակի խորը ուսումնասիրությամբ և գնահատմամբ:

«Անելիքները շատ-շատ են, իսկ մշակույթի ոլորտում ակնհայտ փոփոխությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է»,- ասաց մշակույթի նախարարի նորանշանակ խորհրդական Դավիթ Մաթեւոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին