Կարևոր իրադարձություններ

«Միսս Ամերիկա» մրցույթի ծրագրից հանվել է լողազգեստներով ցուցադրությունը

05 Հունիս, 2018 22:08
«Միսս Ամերիկա» մրցույթի ծրագրից հանվել է լողազգեստներով ցուցադրությունը

«Միսս Ամերկա» մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ մրցույթը բացառելու է լողազգեստներով ավանդական ցուցադրությունը՝ գրում է newsru.co.il-ը:

«Միսս Ամերիկա» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի ղեկավար Գրեթխեն Կարլսոնը, ով հյուրընկալվել էր Good Morning America է ABC-ին, բացատրել է, որ այժմ հաղթելու համար գեղեցիկ կազմվածք ունենալը բավարար չէ:  «Մենք այլևս դատարկ շոու չենք լինի»,- ասել է Կարլսոնը:

Լողազգեստներով ցուցադրության փոխարեն աղջիկները պետք է զրուցեն ժյուրիի անդամների հետ:

Բացի դրանից, երեկոյան զգեստների ցուցադրության մրցույթը նույնպես չեղյալ է հայտարարվել: Այժմ մասնակիցներին կառաջարկվի բեմ դուրս գալ իրենց սովորական հագուստներով, ինչը, կազմակերպիչների կարծիքով, լավագույնս կարտացոլի նրանց բնավորությունն ու ոճը:

 

Լրահոս

Դիտել ավելին