Կարևոր իրադարձություններ

Հունիսի 6-ին կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում. Տիգրան Ավինյան

05 Հունիս, 2018 22:00
Հունիսի 6-ին կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում. Տիգրան Ավինյան

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորությամբ հունիսի 6-ին կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը: Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը:  Միայն փոխադարձ վստահության և գործընկերության սկզբունքներով է հնարավոր հասնել ցանկալի արդյունքներին՝ որում և՛ տնտեսությունը կզարգանա բնականոն ընթացքով, և՛ բնությունը զերծ կլինի անհամաչափ ու ապօրինի վնասներից»,- գրել է Ավինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին