Կարևոր իրադարձություններ

Ռաուլը Ֆրանսիայի հավաքականին ֆավորիտ չի համարում ԱԱ-2018-ում

05 Հունիս, 2018 21:45
Ռաուլը Ֆրանսիայի հավաքականին ֆավորիտ չի համարում ԱԱ-2018-ում

«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը խոսել է Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնության մասին.      «Ըստ իս Իսպանիան հրաշալի կազմ և մարզիչ ունի: Ես մեր հավաքականին համարում եմ գլխավոր ֆավորիտներից մեկը:

Ֆավորիտ են նաև Գերմանիայի, Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականները: Պոտենցիալ ունեն Անլգիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և Պորտուհգալիայի հավաքականները, բայց նրանց ֆավորիտ չեմ համարի:   

 Ես հավատում եմ Իսպանիայի ընտրանուն, որովհետև մենք ունենք փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր արդեն հաղթել են Աշխարհի առաջնությունում և իհարկե երիտասարդ, բայց շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ»,- Ռաուլի խոսքերն է մեջբերում «Lequipe»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին