Կարևոր իրադարձություններ

Թրամփը հանճարների առջև փակում է դռները. Bloomberg

05 Հունիս, 2018 20:35
Թրամփը հանճարների առջև փակում է դռները. Bloomberg

Չինաստանցի ուսանողների համար ԱՄՆ նախագահի վարչակազմի մուտքի արտոնագրերի սահմանափակումների ծրագրերը Չինաստանի կողմից մտավոր սեփականության գողության մեղադրանքի դեմ պայքարի լավագույն տարբերակը չէ՝ գրում է Bloomberg-ը:

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է սահմանափակել ռոբոտաշինության, ավիացիայի և բարձր տեխնոլոգիաների արտադրության ծրագրեր սովորելու նպատակով ԱՄՆ ժամանող չինացի ուսանողների համար վիզաների տրամադրումը: Վիզաների տրամադրումը մեկ տարով սահմանափակվելու է, բացի դրանից թույլտվություն ստանալը ավելի է դժվարանալու:

ԱՄՆ իշխանությունների կողմից դրանով փորձ է արվում պաշտպանել պետությունը «չինական արդյունաբերական լրտեսությունից», ինչը հանգեցնում է նրանց մրցակցային առավելությունների կորստի և Միացյալ Նահանգներում աշխատատեղերի և աշխատավարձերի կրճատմանը:

Bloomberg-ի հեղինակի կարծիքով՝ մտավոր սեփականության գողությունը լուրջ խնդիր է, սակայն այն բնորոշ է բաց հասարակություններին, որոնք մրցակցում են փակ և կենտրոնացված կառավարություն ունեցող երկրների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին