Կարևոր իրադարձություններ

Հաղորդագրություններն առ այն, որ ՏԿԶ նախարարությունում տեղի է ունեցել օրենքի խախտմամբ նշանակում, չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում են նախարարությունից

05 Հունիս, 2018 19:58
Հաղորդագրություններն առ այն, որ ՏԿԶ նախարարությունում տեղի է ունեցել օրենքի խախտմամբ նշանակում, չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում են նախարարությունից

2018 թվականի հունիսի 5-ին մամուլում տեղ գտած հաղորդագրություններն առ այն, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել օրենքի խախտմամբ նշանակում, չի համապատասխանում իրականությանը։

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2014 թ-ի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափեր սահմանելու մասին» N 737-Ն որոշմամբ՝ Սիփան Փաշինյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով նա նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչությունում որպես խորհրդական` առանձին գործառույթներ համակարգելու նպատակով:


Նշված պաշտոն զբաղեցնող անձը համարվում է քաղաքացիական աշխատանք իրականացնող, որի վրա չեն տարածվում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի` քաղաքացիական աշխատանքը ՀՀ օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների և գործառույթների իրականացումն է` պայմանագրային հիմունքներով:

 

Լրահոս

Դիտել ավելին