Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական սոխը թույլ չեն տվել ներմուծել Ռուսաստան

05 Հունիս, 2018 19:38
Ադրբեջանական սոխը թույլ չեն տվել ներմուծել Ռուսաստան

Ռուսաստանի հետ պետական սահմանի Դաղստանի հատվածի «Յարագ-Քազմալյար» միջազգային անցակետում կանխվել է Ռուսաստանի տարածք ընդհանուր 21 տոննա սոխի խոշոր խմբաքանակի անօրինական ներմուծումը Ռուսաստանի տարածք, հայտնում է minval.az-ը

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության՝ Դաղստանի վարչության պետական տեսուչների կողմից ստուգում իրականացնելիս հայտնաբերվել է, որ բանջարեղենի խոշոր խմբաքանակը ներմուծվում է կեղծ փաստաթղթերով, մասնավորապես՝ չգործող ֆիտոսանտարական վկայագրով:

Բեռի սեփականատիրոջ նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն, բեռը հետ է ուղարկվել Ադրբեջան:

 

Լրահոս

Դիտել ավելին