Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում հայկական եկեղեցու վրա հարձակված անձը կարող է բանտարկվել

05 Հունիս, 2018 18:27
Ստամբուլում հայկական եկեղեցու վրա հարձակված անձը կարող է բանտարկվել

Ստամբուլի դատախազությունն ավարտել է Քադըքյոյ շրջանում գտնվող հայկական սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակման գործով սկսած հետաքննությունը:

Դատախազությունը պահանջում է կասկածյալ Սերդար Քաբանին դատապարտել 4 ամսից մինչև 1 տարի 4 ամսվա ազատազրկման՝ հիմք ընդունելով «պաշտանմունքային վայրերին վնաս հասցնելու» հոդվածով հատկանիշները:

Նշվում է, որ, ըստ բժշկական զննության, կասկածյալը տառապում է հոգեկան հիվանդությամբ և եկեղեցու վրա իրականցրած հարձակման ժամանակ մեղսունակ վիճակում չի եղել:

Դատարան ուղարկված մեղադրականում նշված է, որ դատախազությունը պահանջել է կասկածյալի  նկատմամբ ձեռնարկել անվտանգության այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված հոգեկան հիվանդություն ունեցողների համար:

Ապրիլի 29-ին Սերդար Քաբանը եկեղեցու դիմապատին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարն էր փակցրել, իսկ երբ հաջորդ օրը նկարը չէր գտել, եկեղեցու դռան դիմաց աղբ էր լցրել ու պատին գրել. «Այս հայրենիքը մերն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին