Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

05 Հունիս, 2018 17:47
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 6-ից 7-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 

Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումներն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Պետական Դումայի պատգամավորների և Դաշնային Խորհրդի սենատորների հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին