Կարևոր իրադարձություններ

«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը

05 Հունիս, 2018 16:36
«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը

Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը, վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» «Դրական» կանխատեսմամբ: 
Հարկ է նշել, որ աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից արդեն չորրորդ անգամ հաստատված վարկանիշը միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար կարևոր ցուցիչ է, քանի որ ներդրումային շուկա ընտրելիս նման կառույցների կողմից հրապարակած ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ և հիմնավոր։ 
Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը և «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) կազմակերպությունը ստորագրեցին Երևան քաղաքի հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր:
Վերահաստատված վարկանիշի առավել մանրամասն հիմնավորումներին և կանխատեսումներին կարող եք ծանոթանալ Ֆիչ Ռեյթինգս (Fitch Ratings) գործակալության պաշտոնական կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին