Կարևոր իրադարձություններ

Մենք չենք ուզում, որ ԱԱԾ-ով ահ ու սարսափ տարածվի դպրոցներում ու բուհերում․ ԿԳ նախարար

05 Հունիս, 2018 16:21
Մենք չենք ուզում, որ ԱԱԾ-ով ահ ու սարսափ տարածվի դպրոցներում ու բուհերում․ ԿԳ նախարար

Մենք չենք ուզում, որ ԱԱԾ-ով ահ ու սարսափ տարածվի դպրոցներում ու բուհերում: Ամեն դեպքում բոլորը պետք է իմանան, որ օրենքը գործում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Որոշ փաստեր տեսչական մարմնի միջոցով ստուգվում են, ես ունեմ կոնկրետ նամակներ, որտեղ կոնկրետ փաստեր կան կոռուպցիոն մեխանիզմների մասին, դրանք նույնպես հանձնվելու են իրավապահներին: Ընթացիկ աշխատանքներ են տարվում: Աուդիտ ստուգումներ են իրականացվում, ասվել է, որ կան լուրջ խնդիրներ, և երբ վերջնական լինեն՝ կհանձնենք իրավապահներին:

Ինչ վերաբերում է աղմկահարույց գործին՝ դպրոցների տնօրենների հետ կապված, ովքեր նախորդ ընտրություններում աշխատել էին ՀՀԿ-ականների օգտին, լրագրողները հարցրին՝ ի՞նչ եք անում, որ նման դեպքերը չկրկնվեն: Ի պատասխան նախարարն ասաց. «Դա այնքան էլ հեշտ գործ չէ: Երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, իշխանությունների կամքը՝ վերացնել նման դեպքերը, ազդում է այդ երևույթի նվազման վրա: Ամեն դեպքում ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն: Նույն դպրոցներում եթե հարցնեք, կտեսնեք, որ կոռուպցիոն զգալի նվազել է, դրամահավաքները զգալի նվազել են»:



 

Լրահոս

Դիտել ավելին