Կարևոր իրադարձություններ

Մշակույթի նախարարն անդրադարձել է ՀՀ օրհներգն ու զինանշանը փոխելու մասին խոսակցություններին

05 Հունիս, 2018 15:49
Մշակույթի նախարարն անդրադարձել է ՀՀ օրհներգն ու զինանշանը փոխելու մասին խոսակցություններին

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր՝ հունիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության օրհներգն ու զինանշանը փոխելու մասին խոսակցություններին՝ նշելով, որ այդ հարցով քննարկումներ չեն ունեցել, բայց հաստատեց, որ շատ մարդիկ այդ մասին բարձրաձայնում են:

«Բարձրաձայնվում են և՛ օրհներգի, և՛ զինանշանի փոփոխության հետ կապված հարցեր: Սակայն այդ հարցը մեկ օրում կամ մեկ մարդու միջոցով չպետք է լուծվի, մենք քննարկում պետք է ծավալենք: Այս պահին դեռ չենք ձեռնարկել, բայց անպայման կունենանք քննարկում»,- ասաց նախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին