Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը՝ մշակույթի նախարարությունում ԱԱԾ-ի ուսումնասիրությունների մասին

05 Հունիս, 2018 15:33
Լիլիթ Մակունցը՝ մշակույթի նախարարությունում ԱԱԾ-ի ուսումնասիրությունների մասին

Ազգային անվտանգության ծառայությունը մշակույթի նախարարությունում ուսումնասիրություններ չի իրականացնում: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Նախարարությունում չարաշահումների հետ կապված իրավական հիմքեր ես չեմ կարող տրամադրել: Այսինքն, ես չեմ կարող օգտագործել չարաշահումներ բառը, որը իրավական տերմին է: Ես պետք է դրա համար հիմքեր ունենամ, բայց իրավական հիմքեր ես չունեմ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ նախարարությունում այնուամենայնիվ եղել են բյուջեի միջոցները ոչ բարեխիղճ ծախսելու դեպքեր։
 
«Միգուցե նրանք դա բարի նպատակներով են արել, ցանկացել են ավելի շատ միջոցառումներ անցկացնել, սակայն ստացվում է, որ այս առումով բավականին սխալ քաղաքականություն է տարվել»,- ասաց նախարարը։
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին