Կարևոր իրադարձություններ

Էջմիածնի քաղաքապետարանը պատասխանել է Դոն Պիպոյի հայտարարությանը

05 Հունիս, 2018 15:03
Էջմիածնի քաղաքապետարանը պատասխանել է Դոն Պիպոյի հայտարարությանը
Էջիածնի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
 
«Էջիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ Արթուր Ասատրյան անուն ազգանվամբ քաղաքացուց հասցե ստանալու դիմում երբեւէ չի ստացել, եւ, հետեւաբար, չի մերժել:
 
Միաժամանակ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ հիշեցնել, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնում է ոչ թե համայնքապետարանը, այլ պետական լիազոր մարմինը, տվյալ դեպքում` Կադաստրի պետական կոմիտեն:
 
Ի պատասխան հնչող անհիմն մեղադրանքների շարանի, քաղաքապետարանը եւս մեկ անգամ պարզաբանում է, որ Էջմիածնի նախկին կինոյի շենքը քաղաքի սեփականություն չի հանդիսանում եւ քաղաքապետարանի հաշվեկշռում չի գտնվում»:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին