Կարևոր իրադարձություններ

«Թուրքիան ցանկացած պահի կարող է մտնել Քանդիլ»․ Թուրքիայի փոխվարչապետ

05 Հունիս, 2018 14:51
«Թուրքիան ցանկացած պահի կարող է մտնել Քանդիլ»․ Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը կառավարությաան նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գլխավոր ռազմաբազայում՝ Քանդիլում ռազմական գործողություններ սկսելու հավանականության մասին, գրում է ermenihaber.am-ը։

Նախարար Բոզդաղը, մեկնաբանելով նախորդ շաբաթվա ընթացքում թուրք զինվորների ներխուժումը Հյուսիսային Իրաք, նշել է որ դա նպատակ ունի կանխել քուրդ զինյալների ներթափանցումը Թուրքիա։

Անդրադառնալով Քանդիլում հնարավոր ռազմական գործողություն սկսելուն՝  Բոզդաղն ասել է.

«Թուրքիայի համար թիրախ են այն վայրերը, որտեղ ահաբեկիչ և ահաբեկչության սպառնալիք կա։ Մենք վճռական ենք երկրի ներսում և դրանից դուրս ահաբեկիչների դեմ պայքարում։ Սրանից հետո այն վայրերում, որտեղ կա ահաբեկչության վտանգ, Թուրքիան իրավունք ունի օպերացիա իրականացնել։ Այդ տեղերի մեջ է ներառվում նաև Քանդիլը։ Սրանից հետո Թուրքիան կարող է մտնել Քանդիլ և դա կարող է լինել ցանկացած պահի»։

 

Լրահոս

Դիտել ավելին