Կարևոր իրադարձություններ

Կօժանդակենք կառավարության բերած այն դրույթները, որոնք ընդունելի կլինեն մեզ համար․ Վահրամ Բաղդասարյան

05 Հունիս, 2018 14:46
Կօժանդակենք կառավարության բերած այն դրույթները, որոնք ընդունելի կլինեն մեզ համար․ Վահրամ Բաղդասարյան

Կօժանդակենք կառավարության բերած այն դրույթները, որոնք ընդունելի կլինեն մեզ համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք ունենք երեք հիմնական կետեր՝ պետության անվտանգությունը, Արցախի խնդիրը եւ երկրի զարգացման հեռանկարները: Եթե այդ երեք կետերի հետ կապված խոչընդոտ չենք տեսնում, մյուս հարցերում խոչընդոտ չենք հանդիսանալու»,- նշեց նա։

Հարցին՝ ՀՀԿ-ական պատգամավորներին չե՞ն հորդորում դուրս գալ խմբակցությունից, որպեսզի նրանք կողմ քվեարկեն կառավարության ծրագրին, իսկ ՀՀԿ խմբակցությունը միասնական դեմ կարողանա քվեարկել՝ չվախենալով, որ իրենց դեմ քվեարկության արդյունքում ծրագիրը կարող է չընդունվել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ իրենք արհեստական որեւէ բան չեն անում:

«Մենք պարզապես ասում ենք, որ իշխանություն լինելը հեշտ է: Երբ մենք գնում ենք ընդդիմություն, այն պետք է հենված լինի գաղափարական հենքի վրա: Ասել ենք, որ պետք է պատրաստ լինենք ընդդիմություն լինել, բայց եթե որեւէ խոչընդոտ եք տեսնում, ազատ եք: Իշխանությունը որոշ մարդկանց համար լինել հեշտ է, գաղափարական առումով է դժվար իշխանություն լինել: Իսկ գաղափարական առումով հեշտ է ընդդիմություն լինելը, քանի որ ընդդիմությունը պետք է քննադատի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին