Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Վանաձորում․ վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, ինչից հետո բետոնով լցված տարան ընկել է քաղաքացու վրա

05 Հունիս, 2018 14:39
Արտակարգ դեպք Վանաձորում․ վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, ինչից հետո բետոնով լցված տարան ընկել է քաղաքացու վրա

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքում գտնվող Արցախի պուրակից, որտեղ շինարարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 3-րդ հարկից վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և ճոպանին ամրացված բետոնով լի տարան ընկել է նրա վրա: Ընկնելու պահին փլուզվել են 3-րդ և 2-րդ հարկի բետոնե առաստաղները: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին