Կարևոր իրադարձություններ

Խոսք եմ տվել, որ ապօրինության ու հատկապես կոռուպցիայի արմատները չորացնելու եմ. Դավիթ Սանասարյան

05 Հունիս, 2018 14:31
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Խոսք եմ տվել, որ ապօրինության ու հատկապես կոռուպցիայի արմատները չորացնելու եմ. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Չեք պատկերացնի, թե ինչքան եմ կարոտել բոլորիդ, բայց ես առաջվա Դավիթը չեմ էնքանով, որ իմ ուսերին մեծ, շատ մեծ պարտականություն եք դրել։ Դրա համար խնդրում եմ, որ մտնեք դրությանս մեջ ու չնեղանաք, որ առաջվա պես չենք շփվում։ Մեր ընկերությունից կարևոր՝ պետության առաջ մեր պարտականությունների կատարումն է, երբ դա կիրականացնեմ սրբորեն, ուրեմն ընկերական պարտքն իրականացրել եմ։

Խոսք եմ տվել, որ ապօրինության ու հատկապես կոռուպցիայի արմատները չորացնելու եմ/ենք, ուրեմն դա պետք է անեմ առանց խոչընդոտի, թեկուզ՝ բոլորիդ կարոտելու գնով:

Սիրում եմ բոլորիդ:

Հայ ժողովրդի ու ՀՀ քաղաքացիների խենթ-սիրահար՝
Դավիթ»

 

Լրահոս

Դիտել ավելին