Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարը չարաշահման դեպքով դիմել է ԱԱԾ

05 Հունիս, 2018 14:15
Առողջապահության նախարարը չարաշահման դեպքով դիմել է ԱԱԾ

Առողջապահության Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ անուններ է հնչեցնելու, թե որտեղ են եղել չարաշահումները:

 

«Խոսքը ոչ թե չարաշահումների մասին է, այլ՝ անարդյունավետ բաշխումների, երբ պետությունը, գումար չունենալով, առողջարանային բուժում է իրականացնում: Մենք չենք կարող մեզ շռայլ ծախսեր թույլ տալ: Պայմանագրերի վերանայում է արվում, երեկ որոշել ենք 100 միլիոնի մասին, 200 միլիոն էլ մոտակա օրերին խնայել: Գների վերանայման շնորհիվ գուցե ունենանք խնայողություն»,- ասաց նախարարն ու հավելեց, որ գնումների մասով չարաշահումների վերաբերյալ նամակ է ուղարկվել ԱԱԾ: 

«Առողջապահության ոլորտը սպեցիֆիկ, նուրբ ոլորտ է, ու լայնամաշտաբ օպերացիաներ, ձերբակալություններ և այլն չեն կարող լինել: Ամեն կոնկրետ հիմնարկ կամ ծրագիր կուսումնասիրվի և երբ ունենանք բյուջե հետ բերված գումար՝ կորոշենք, թե ինչի վրա ենք դրանք ծախսելու»,- ասաց նախարարը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին