Կարևոր իրադարձություններ

Հայտարարություն բերեք, ցույց տվեք, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ․ սփյուռքի նախարար

05 Հունիս, 2018 14:00
Հայտարարություն բերեք, ցույց տվեք, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ․ սփյուռքի նախարար

Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հերքում է, որ ե ասել է, թե երբևէ ասել է՝ կսատարի Սերժ Սարգսյանին: Այդ մասին նա հայտարարեց այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում։

Խոսելով մամուլի հրապարակումների մասին, որոնց համաձայն 2012թ.-ին իր համախոհների հետ հիմնել է «Ժողովրդավարական Հայաստան» անունով երիտասարդական կուսակցություն և հայտարարել, թե կսատարի Սերժ Սարգսյանին, նախարարը նշեց․ «Նման հայտարարություն բերեք, ցույց տվեք, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ: Երկրորդ՝ ցույց տվեք, որ «Ժողովրդավարական Հայաստան» անունով կուսակցություն երբեւէ Հայաստանի պատմության մեջ գրանցվել է:

Եղել է ընդամենը մեկ մամուլի ասուլիս, որում հայտարարվել է, որ մի խումբ 21 տարեկան երիտասարդներ ցանկանում են նոր կուսակցություն հիմնել այդ անունով: Սակայն թիմի ներսում շատ արագ խնդիրներ առաջացան, և մենք անգամ փաստաթղթերը չներկայացրինք պետռեգիստր»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին